Nokia 5000 - Պատկերասրահ

background image

11. Պատկերասրահ

Իրավունքների թվային կառավարման (DRM) միջոցով պաշտպանված բովանդակության հետ միասին

տրվում է համապատասխան ակտիվացման բանալի, որը սահմանում է բովանդակությունից օգտվելու Ձեր

իրավունքները:
Եթե ձեր սարքի վրա OMA DRM-ով պաշտպանված բովանդակություն կա, ակտիվացման բանալիների և

բովանդակության պահեստային օրինակ ստեղծելու համար օգտագործեք Nokia PC Suite-ի

համապատասխան ֆունկցիոնալ հնարավորությունը:Փոխանցման այլ եղանակներով գուցե հնարավոր

չլինի փոխանցել ակտիվացման բանալիները, որոնք պետք է վերականգնվեն բովանդակության հետ

միասին, որպեսզի սարքի հիշողության ֆորմատավորումից հետո էլ ի վիճակի լինեք օգտվել OMA DRM-

ով պաշտպանված բովանդակությունից: Ակտիվացման բանալիները վերականգնելու անհրաժեշտություն

կարող է առաջանալ նաև սարքի վրա գտնվող ֆայլերի վնասվելու դեպքում:
Ձեր հեռախոսն ապահովում է իրավունքների թվային կառավարման (ԻԹԿ) համակարգ՝ ձեռք բերված

բովանդակությունը պաշտպանելու համար: Միշտ ստուգեք ցանկացած բովանդակության և ակտիվացման

բանալու առաքման պայմանները նախքան դրանք ձեռք բերելը, քանի որ դրանք կարող են վճարման ենթակա

լինել:
Պահոցները դիտելու համար ընտրել Ընտցնկ > Պատկերասրահ: