
Խցիկ և վիդեո
Ձեր սարքը ապահովում է 1280x1024 պիքսել խտությամբ նկարահանում:
Լուսանկարահանում
Լուսանկարի գործառույթից օգտվելու համար սեղմել խցիկի ստեղնը կամ, եթե տեսագրման գործառույթը
միացված է, ոլորել ձախ կամ աջ: Պատկեր սևեռելու համար սեղմել խցիկի ստեղնը:
Խցիկի ռեժիմում չափերը մեծացնելու կամ փոքրացնելու համար ոլորել վեր կամ վար:
Խցիկը գիշերային ռեժիմում դնելու, ինքնաթողքը միացնելու կամ արագ հաջորդականությամբ
լուսանկարելու համար ընտրել Ընտրք և ցանկալի տարբերակը: Նախադիտման ռեժիմը և ժամանակը
նախադրելու համար ընտրել Ընտրք > Պարամետրեր > Պտկր նխդիտմ. ժմկ:
Տեսահոլովակի տեսագրում
Տեսագրման գործառույթից օգտվելու համար սեղմել և պահել խցիկի ստեղնը: Տեսագրումը սկսելու համար
սեղմել խցիկի ստեղնը:
Տեսահոլովակի հնարավոր երկարությունը նախադրելու համար ընտրել Ընտցնկ > Միջոցներ > Խցիկ >
Ընտրք > Պարամետրեր > Տսհոլովակի երկթն: