![background image](https://i.helpdoc.net/Nokia 5000/hy/Nokia 5000_hy024.png)
13. Ծրագրեր
Ձեր հեռախոսի ծրագրակազմը կարող է ներառել հատկապես այս Nokia հեռախոսի համար նախատեսված
որոշ խաղեր և Java ծրագրեր:
Ընտրել Ընտցնկ > Ծրագրեր:
Խաղ կամ ծրագիր գործարկելու համար ընտրել Խաղեր կամ Հավաքածու: Ոլորել մինչև խաղը կամ ծրագիրը
և ընտրել Բացել:
Խաղի և ծրագրի տեղադրման համար մատչելի հիշողության ծավալը դիտելու նպատակով ընտրել Ընտրք >
Հիշ. կարգավիճակ:
Խաղ կամ ծրագիր ներլցնելու համար ընտրել Ընտրք > Ներլցումներ > Խաղի ներլցնլք կամ Ծր.
ներլցումներ: Ձեր հեռախոսն ապահովում է J2ME™ Java ծրագրեր: Նախքան ծրագիր ներլցնելը՝
համոզվեք, որ այն համատեղելի է ձեր հեռախոսի հետ:
Կարևոր է. Տեղադրեք և օգտագործեք միայն վստահելի աղբյուրներից ստացված ծրագրեր`
այնպիսիք, ինչպիսիք են Symbian Signed նշագրմամբ կամ Java Verified
TM
փորձաքննությունն
անցած ծրագրերը:
Ներլցված ծրագրերը կարելի է պահպանել Պատկերասրահում՝ Ծրագրերի փոխարեն: