Ցանցային ծառայություններ
Հեռախոսն օգտագործելու համար Դուք պետք է ծառայություն ստանաք անլար կապի ծառայություններ
մատուցողի կողմից: Սարքի հնարավորություններից շատերից օգտվելու համար պահանջվում են ցանցի
հատուկ ծառայություններ: Բոլոր ցանցերը չէ, որ ունեն նման ծառայություններ. որոշ ցանցեր կարող են
պահանջել, որ Դուք հատուկ պայմանավորվածություն ձեռք բերեք Ձեր ծառայություն մատուցողի հետ՝
այդ ծառայություններից օգտվելու համար: Ծառայություն մատուցողը կարող է Ձեզ տեղեկացնել և
բացատրել, թե ծառայության համար ինչ վճար կգանձվի: Որոշ ցանցերում կարող են լինել
սահմանափակումներ, որոնք կարող են ազդել ցանցային ծառայություններից օգտվելու Ձեր
հնարավորության վրա: Օրինակ, որոշ ցանցեր կարող են հնարավորություն չտալ օգտվելու բոլոր
լեզուների լեզվական նշաններից եւ ծառայություններից:
Ձեր ծառայություն մատուցողը կարող է պահանջել, որ սարքի որոշ ֆունկցիոնալ հնարավորություններ
անջատվեն կամ չակտիվացվեն: Նման դեպքերում այդ հնարավորությունները չեն երևա ձեր սարքի
հրամանացանկում: Ձեր սարքը կարող է նաև հատուկ փոխդասավորություն ունենալ, ինչպիսիք են
հրամանացանկում եղած անվանումների, դրանց հերթականության և օգտագործվող պատկերանշանների
փոփոխությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր ծառայություն մատուցողին:
Սույն սարքը հնարավորություն է տալիս օգտագործել WAP 2.0 կանխագրերը (HTTP և SSL), որոնք
գործում են TCP/IP կանխագրերի հիման վրա: Սույն սարքի որոշ հնարավորություններ, օրինակ՝
© 2008 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
7
մուլտիմեդիա հաղորդագրությունների փոխանակում (MMS), էլփոստի ծրագիր, ակնթարթային
հաղորդագրությունների փոխանակում, ցանցային ապահովում են պահանջում այդ տեխնոլոգիաների
համար: